ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ԱԺ-ն հավանություն տվեց կառավարության ծրագրին

ԱԺ-ն հավանություն տվեց կառավարության ծրագրին
22.06.2017 | 23:33

Ազգային ժողովը այսօր հավանություն տվեց կառավարության ծրագրին՝ կողմ քվեարկեց 64, դեմ՝ 31 պատգամավոր: Դեմ քվեարկեցին «Ծառուկյան» և «Ելք» դաշինքների խմբակցությունները: «Ծառուկյան» խմբակցությունից՝ Աժ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ այս ծրագիրը մի քանի քայլ նահանջ է արձանագրել, ձախողված են բոլոր կետերը, և եթե նախորդները ձախողվել են, երաշխիք չկա, որ այս ծրագիրն էլ չի ձախողվի:

«Այդ իսկ պատճառով, միանշանակ դեմ ենք քվեարկում ծրագրին»,- ասաց Մելքումյանը: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց՝ դեմ են քվեարկում ծրագրին, քանի որ այն Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի ծրագիրն է, «իսկ Հայաստանի բոլոր ձախողումների թիվ մեկ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է»:

Դիտվել է՝ 964

Մեկնաբանություններ

/partners">ԳործընկերներՀետադարձ կապ